Դերասանն անկեղծացել է իր հուշագրություններում:
Չինացի և ամերիկացի դերասան Ջեկի Չանը, որի դուստրն ամուսնացել է կնոջ հետ, ապշեցրել է իր Never Grow Up հուշագրությունում արված բացահայտումներով: Գրքում աստղն իրեն «իսկական սրիկա» է անվանում և խոստովանում, որ «ահավոր վատ է վարվել կանանց հետ»:

Բացի այդ, նա պատմել է, որ քնում էր մարմնավաճառների հետ, բավականին հաճախ հարբած ղեկին էր նստում և նույնիսկ մի անգամ առավոտյան Porsche-ի է վնասել, իսկ նույն օրը երեկոյան ճզմել Mercedes Benz-ի:

Ջեկի Չանը խոստովանել է, որ իր առաջին սիրո՝ Չանգ անունով աղջկա հետ անթույլատրելի վատ է վարվել: Դերասանն իրեն սարսափելի վատ ընկեր է անվանում և ասում, որ անում էր ամեն ինչ, միայն թե հեռանա Հոնկոնգից, որպեսզի նրա հետ ժամանակ չանցկացնի: Եվ եթե տուն էր վերադառնում ու տեսնում, որ Չանգն այնտեղ է, ապա անմիջապես գնում էր ընկերների հետ խմելու և թղթախաղով զբաղվելու, գրում DailyMail-ը:

Իսկ ահա իր առաջին կնոջից՝ Ջոան Լին Ջեքից նա թաքցնում էր իր փողերը: Դերասանն իրեն պարանոիկ է անվանում և գրում, որ իրեն անընդհատ թվում էր, որ Ջոանին միայն իր փողերն են հետաքրքում: Ավելի ուշ նա դավաճանում է նրան դերասանուհի, նախկին «Միսս Ասիա» Էլեյն Նգի հետ:

Ջեկի Չանը նաև խոստովանել է, որ այնքան է տարված եղել իր կարիերայով, որ հազիվ է ժամանակ հատկացրել ընտանիքին:

Մարտարվեստի աստղը կիսվել է, որ մի անգամ իրեն նայել է հայելու մեջ և ինքն իրեն ասել. «համա թե սրիկա ես» և երդվել փոխել ապրելակերպը:

Հիմա, տարիներ անց, 64-ամյա Ջեկի Չանը խոստովանում է, որ վերը նշվածը իր անինքնավստահության և ոչ հասուն լինելու հետևանքն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել