Շատ կանայք, իրենցից էլ անկախ, հարաբերություններում զոհի կարգավիճակում են լինում, տառապելով իրենց զուգընկերոջ թաքնված բռնությունից։ Ընդ որում, կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ այստեղ ներդաշնակությունն ու սերն են տիրում։
Այսօր EnterTrain-ը կպատմի, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել հարաբերությունների սկզբում, որպեսզի ընտրյալի մեջ բացահայտեք պոտենցիալ բռնակալին։
5 նշան, որոնք վկայում են, որ տղամարդը ձեզ «կոտրում» է։
1. Նա կարեկցանք է փնտրում
Բռնակալները կյանքում երբեք բավարարություն չեն գտնում։ Նման մարդկանց նշաններից է մշտական դժգոհությունը և բողոքները՝ անկախ խնդրի ծավալներից։
Ցավը, տխրությունն ու հիասթափությունը այս տիպի տղամարդիկ կոմպենսացնում են իրենց հարազատների նկատմամբ լիակատար վերահսկողությամբ, մասնավորապես՝ կնոջ նկատմամբ։
2. Նա մեկուսացնում է ձեզ ընտանիքից և ընկերներից
Նման տղամարդու հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց դուք կարող է նկատեք, որ աստիճանաբար մեկուսանում եք ձեր շրջապատից։ Բռնակալները կարող է վատ արտահայտվեն ձեր շրջապատի նկատմամբ, ստիպելով կրճատել նրանց հետ կապը և պահանջելով իրենց հետ համաձայնեցնել ձեր պլանները։
3. Տրամադրության կտրուկ փոփոխություններ
Սա ևս բռնակալի առանձնահատկություն է։ Ընդ որում, նա ցանկանում է, որ ձեր վիճակն ու տրամադրությունն էլ համապատասխանեն իր սեփականին. կարևոր չէ, թե տվյալ պահին դուք ինչ եք զգում։
4. Դյուրաբորբոքություն
Այս կամ այն աստիճանի ագրեսիան հատուկ է մեզ բոլորիս, սակայն հույզերի բռնկումից հետո մարդիկ իրենց տարբեր կերպ են պահում։ Եթե տղամարդը սկսում է չափազանցված ոգևորությամբ ներողություն խնդրել բռնկման համար և նույնիսկ փորձում է նվերներով քավել իր մեղքը, դա նույնպես պետք է մտածելու տեղիք տա։ Հնարավոր է, որ հաջորդ անգամ ագրեսիայի նոպան այդքան անվտանգ չլինի։
5. Նա թույլ չի տալիս ձեզ ինքնարտահայտվել
Յուրաքանչյուր մարդ պետք է լցնի իր կյանքը ինչ որ բանով, որն օգնում է հանգստանալ մարմնով և հոգով, լինի դա պարի, կիթառի դասընթացներ թե ասեղնագործություն։ Հենց դրանք են մեզ օգնում իրականություն դարձնել մեր տաղանդները և ավելի ուժեղ ու ազատ դառնալ։ Սակայն բռնակալի հետ հարաբերություններում ձեր հետաքրքրությունները կամաց–կամաց երկրորդ պլան կմղվեն, մինչև որ լրիվ կանհետանան ձեր կյանքից։
Հիշեք, որ նման մարդկանց հետ անհնար է ներդաշնակ և առողջ հարաբերություններ ստեղծելը, այնպես որ այս մարդկանց լավ կլինի հարաբերությունների հենց սկզբում բացահայտել։