ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գարիկ Ավագյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գարիկ Ավագյանին նշանակել Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել