Armtimes.com-ը գրում է.

ՌԴ Կուրգանսկի մարզի իրավապահները նախօրեին ձերբակալել են գործարար և Շյուչանսկի շրջանային դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին, որը նախկինում ղեկավարել է ճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող շրջանային ձեռնարկությունը:

Область 45 հեռուստաալիքի փոխանցմամբ, հայազգի գործարարը կասկածվում է կաշառք տալու մեջ: Նշվում է, որ Բաբայանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները հազարավոր թղթադրամներ են հայտնաբերել՝ ռուբլի, դոլար և եվրո արժույթներով, որոնք տրվել են որպես կաշառք:

Գործարարիը կասկածվում է շինարարության վարչության նախկին տնօրեն Ռոման Վանյուկովին պայմանագրի վճարման համար հատուկ խոշոր չափի կաշառք տալու մեջ: Խոսքը 26 մլն ռուբլու մասին է:

Խուզարկությունների արդյունքում Բաբայանի, Վանյուկովի և նրանց միջնորդի բնակարաններից մոտ 12 մլն ռուբլի է առգրավվել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել