Գիտնականները վստահեցնում են, որ երբ բոլոր ուրախ տոներն ավարտվում են, օրացուցի վրա հայտնվում է մի օր, որը կոչվում է «տխուր երկուշաբթի»: Առաջին անգա՞մ եք լսում: Ձեզ ենք ներկայացնում հինգ փաստ, որոնք հարկավոր է իմանալ այս օրվա մասին:

1. Տարվա ամենատխուր օրը

Չնայած որ տոներն արդեն վերջացած են լինում և ժամանակն է լինում աշխատանքի վերադառնալու, դրանցից հետո մարդիկ դեռ շարունակում են հիշել Ամանորը և հանգստի վիճակում զգալ իրենց: Չխոսենք ցրտերի և պատուհանից երևացող մոխրագույն եղանակի մասին: Հենց այդ պատճառով 2005-ին հոգեբան-խորհրդատու դոկտոր Կլիֆ Արնալը հետաքրքրաշարժ բանաձև մշակեց, ըստ որի պետք է հաշվարկվեր, թե որ օրերն են տարվա ընթացքում մարդկանց համար առավել դեպրեսիվ լինում: Եվ չնայած որ հոգեբանները կարծում են, որ տոներից հետո բնական է, երբ մարդն իրեն «կոտրված» է զգում՝ ոչ մեկ օրվա ընթացքում, այնուամենայնիվ, գրեթե բոլորը համաձայնում են, որ «կապույտ երկուշաբթիից», ինչպես ամերիկացիներն են այդ օրվան անվանում, առավել դեպրեսիվ օր գոյություն չունի:

2. Ե՞րբ է «տխուր երկուշաբթին»

Դոկտոր Կլիֆի բանաձևը ուադրության տակ է առնում մի քանի գործոններ. եղանակը, ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո եկող ժամանակահատվածը, պարտքերը, մոտիվացիայի բացակայությունը: Հենց այս ամենը հաշվի առնելով Արնալը 2005-ին պարզեց, որ տարվա ամենադեպրեսիվ օրը հունվարի վերջին ամբողջական շաբաթվա երկուշաբթին է : Այս տարի՝ 2018-ին, դա հունվարի 22-ն էր:

3. Մի քիչ պատմություն

Այս օրը օրացույցում կապույտ նշելու ավանդույթը ի հայտ է եկել միայն վերջերս: 2006-ին Sky Travel ընկերությունը սկսեց «տխուր երկուշաբթին» օգտագործել որպես ձմեռային ուղևորությունների գովազդային ակցիայի խորհրդանիշ: Ի՞նչը կարող է առավել լավ լինել, քան դեպրեսիայից ազատվելը՝ Ալպերում դահուկ քշելով: Բոլորը գնահատեցին ընկերության գաղափարը, և այսօր «կապույտ երկուշաբթին» կրում է տարվա վատագույն տոնի «տիտղոսը»:

4. Հակասություններ

Տարվա մեջ այս օրը վատագույնը համարելը և այն տոն կոչելը ոչ բոլորին դուր եկավ և ոչ միանշանակ կարծիքների արժանացավ: Շատերը Կլիֆի բանաձևն անվանում են «կեղծ ուսմունք» և պահանջում են դադարել այդ օրը տոն համարել: Այդ թվում ինքը՝ տեսության հիմնադիր Կլիֆ Արնալը հաճախ է օգտագործում #stopbluemonday հեշթեգը:

5. Ինչպես պայքարել դեպրեսիվ երկուշաբթիի դեմ

Զվարճացե՛ք: Չնայած այն համոզմունքին, որ այս օրն անհաջող է բոլորի համար, մենք առաջարկում ենք մեծ ուշադրություն չդարձնել այս տեսությանը և բանաձևին: Մեկ բաժակ տաք շոկոլադը, սիրելիի գրկախառնությունը և լավ գիրքը անհապաղ կբարձրացնեն Ձեր տրամադրությունը:

Բժշկական գիտությունների դոկտոր Ֆեյնգոլդն ասում է. «Դեպրեսիան պայմանականություն է: Եթե իսկապես Ձեզ վատ եք զգում, դուրս եկեք փողոց, մարմնամարզություն կատարեք կամ ուղղակի սիրելի կատակերգությունը դիտեք: Շրջակայքում ամեն ինչ, անգամ Ձեր սիրելի չորքոտանիները, կարող են փրկել Ձեզ դեպրեսիայից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել