Panorama.am-ը գրում է.

«Դիահերձման նախնական արդյունքներով արձանագրվեց, որ կոկորդիլոսը տասը և ավելի տարիներ շարունակ խրոնիկ հիվանդություն է ունեցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտնեց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննսիյանը։

Նա ասաց, որ այս պահին չի բարձրաձայնի, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, սակայն լաբորատոր փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո կհրապարակվի դրա մասին։

Անասնաբույժի խոսքով՝ դիահերձմանը մասնակցել են Ագրարային համալսարանի լաբորատորիայից  և Անասնաբուժական տեսչությունից մասնագետներ։

«Չի եղել որևէ  փաստաթուղթ կոկորդիլոսի առողջական վիճակի վերաբերյալ, կոնկրետ տարիքի վերաբերյալ, այսինքն՝ տվյալ կենդանին ի սկզբաներ կարող էր ունենալ բազմաթիվ հիվանդություններ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել