NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը զրուցել է միլիարդատեր Իլոն Մասքի հետ: Վերջինը նրան խոստացել է այլևս մարիխուանայով չներկայանալ հանրությանը և ալկոհոլ չօգտագործել, փոխանցում է Atlantic-ը:

«Դա վստահություն չի ներշնչում, և ընկերությունների ղեկավարները պետք է նկատի ունենան, թե ինչ չի կարելի անել, եթե դուք կազմակերպություն եք ղեկավարում, որը մտադիր է տիեզերք ուղարկել ամերիկացի տիեզերագնացներին»,-Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է NASA-ի ղեկավարը:

«Մենք մի քանի զրույց ենք ունեցել: Կարող եմ ասել, որ նա, ինչպես բոլորը, հոգ է տանում անվտանգության մասին, հասկանում է, որ դա անընդունելի վարքագիծ է, և դուք այդպիսի բան կրկին չեք տեսնի»,-հավելել է Բրայդենսթայնը:

ԶԼՄ-ները հայտնել են, որ NASA-ի ուղիղ եթերում Մասքի՝ մարիխուանա օգտագործելուց հետո, որոշել են ստուգել  SpaceX-ի գործարաններում հրթիռային տեխնիկա արտադրող մշակույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել