Panorama.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 30-ին, ավանդական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա:  Ճեպազրույցը հեռարձակել է RT-ն։ «Այդ այցը մասնավորից բացի, այլ կերպ չի կարող դիտարկվել: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Եվ դա չի հակասում ռուսաստանյան օրենսդրությանը, հենց այդ՝ մասնավոր կարգավիճակում, որը կապ չունի միջազգային պայմանավորվածությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել