Ամենաուժեղ և ամենավստահ մարդիկ իրենց պահում են այնպես, կարծես իրենց սեր ընդհանրապես հարկավոր չէ, սակայն իրականում դրա կարիքն ամենաշատը նրանք ունեն։ Նրանք այնքան լավ են կարողանում քողարկել իրենց ցավը, թուլությունները և իրենց բացթողումները, որ շրջապատի մարդիկ ուղղակի մոռանում են, որ ուժեղ մարդիկ էլ իրենց անպաշտպան և խոցելի զգում։ Ուժեղ մարդիկ միշտ ծիծաղում են իրենց խնդիրների վրա և անընդհատ օգնում են ուրիշներին, իսկ ուրիշներն այդ օգնությունը երբեք չեն վերադարձնում, քանի որ մտածում են, որ նրանք դրա կարիքը չունեն։

Շրջապատը նրանց միշտ թիկունք և հենք է համարում, քանի որ կարծում են, որ այս մարդիկ բոլոր անհաջողություններն ինքնուրույն են հաղթահարում։ Արդյունքում նրանք միայնության մեջ են լացում, միայնության մեջ են հիվանդանում, նրանք երբեք և ոչ մեկին չեն պատմում իրենց վախերի մասին։

Մեզանից ամենաուժեղները հիմնականում իրենց մեծ ուժի պատճառով են աջակցության կարիք զգում։ Դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան մեծ ցավ են նրանք պահում իրենց մեջ։ Ամենաուժեղ և ամենաանկոտրուն մարդիկ իրենց արցունքները թաքցնում են ժպիտի ներքո և թաքնվում են բոլորից, երբ սկսում են ձանձրացնել։

Այս պատճառով էլ շատ կարևոր է հարցնել, թե ինչպես է նա զգում իրեն։ Այո՛, նրանք ամենաշատը աջակցության կարիք են զգում, քանի որ, երբ նրանց մոտ դժվարին ժամանակներ են սկսում, նրանք չեն իմանում, թե ում օգնությանը դիմեն և ինչպես դիմեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել