Չինաստանում գոյություն ունի տարօրինակ հարսանեկան ծես, երբ հարսանիքի ժամանակ հարսնացուի հարազատներն ու բարեկամները ծեծում են փեսային: Սակայն 24-ամյա Այ Հուանտաոն չի դիմացել կտտանքներին և փորձել է փախչել, ինչի արդյունքում հայտնվել է մայրուղու վրա և վրաերթի ենթարկվել, հաղորդում է South China Morning Post-ը:

Տղամարդը պատմել է, որ հարսանիքի օրը ընկերները հավաքվել են հարսնացուի տանը և սկսել ծաղրել իրեն. նրա վրա ձվեր են շպրտել, գարեջուր, թանաք լցրել, իսկ հետո կապել են լապտերի սյանը և սկսել բամբուկե ձողերով խփել: Ենթադրվում էր, որ այս ամենը կօգնի տոնական մթնոլորտի ստեղծմանը:

Փեսացուն վրաերթի արդյունքում գլխուղեղի բազմաթիվ վնասվածքներով և արյան զեղումով տեղափոխվել է հիվանդանոց:

Արարողության հյուրերը, որոնք մասնակցել են փեսային ծաղրուծանակին, ընդունել են, որ տեղի ունեցածում կա նաև իրենց մեղքի բաժինը: Նրանք գումար են հավաքել Հուանտաոյի բուժման համար: Փեսայի հարազատները հրաժարվել են նրանց պատասխանատվության ենթարկելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել