Ետ նայելով մայաների օրացույցին... օհ, կներեք 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին՝ պարզ է դառնում, որ Հայաստանում կուսակցությունները ստեղծված են ոչ միայն ստի և կեղծիքի վրա, այլ նաև իրենցից ներկայացնում են մեծ վտանգ:
Պարզաբանեմ.
1999թ.-ի հոկտեմբերի 27-ից սկսած ցանկացած համագործակցություն իշխանության կամ իշխանության հետ համագործակցող ուժի հետ հանցագործություն է: Բոլոր կուսակցությունների վերնախավում կանգնած են միայն հանցագործներ: Ու չկան բացառություններ:
Խնդիրն այն է, որ 1991-ից սկսած մենք չենք ունեցել հայամետ իշխող ուժ, և հետևաբար ցանկացած համագործակցություն ոչ հայամետ քաղաքականություն վարող ուժի հետ պետք է համարել հենց հանցագործություն:
Կուսակցությունները Հայաստանում բազմանում են, ինչպես չինացիները 20-րդ դարում: Իսկ ո՞րն է պատճառը: Պատասխանը չափից ավելի պարզ է. «Разделяй и Властвуй»՝ ինչքան շատ կուսակցություն, այնքան շատ իրարից տարբեր մարդկանց խմբեր: Ինչքան շատ են այդպիսի խմբերը, այնքան բաժանված է ժողովուրդը, ինչքան ժողովուրդը բաժանված է, այնքան թույլ է նա:
Շատ եմ ցավում, որ դեռ կան կուսակցությունների մոգական ուժին հավատացող մարդիկ: Ամենուր՝ սոցցանցերից մինչև բակերի զրուցարաններ, մարդիկ փորձում են մեկը մյուսի հետ վիճելով ցույց տալ սեփական կուսակցության գերադասելիությունը: Մի՞թե հենց սա չէ ընկած այսքան կուսակցություններ ունենալու հիմքում: Մի՞թե սա հենց չի տանում միասնականության և հետևաբար ազգային ուժի կորստի:
Սխալ կլիներ չհիշել մեծն Ջերայդ Մեսսի խոսքերը. «Им будет непросто… Тем, кто полагается на истину авторитета, вместо того, чтобы полагаться на авторитет истины»:
Մեծն Ջ. Մեսսին ճիշտ է նկատել. մեզ պետք չեն անհատ լիդերներ՝ կուսակցությունների ղեկավարներ և այլոք: Մեզ պետք են գաղափարներ, որոնք պետք է լիդեր լինեն, առաջնորդեն ժողովրդին ու վերջիվերջո փրկեն: 

Հ.Գ. Երկիրս երկիր չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել