Տղերք, կանգ առեք, stop, էս ի՞նչ եք անում: Ուղղակի խնդրում եմ, կանգ առեք: Արցախին ու արցախցուն մի քանի ավել ձայնի համար փալաս մի սարքեք, մեր երազանքը մի պղտորեք: Ձեզ երկիր է վստահվել, ոչ թե քուչա:
Պատասխանատու եղեք երկրի ամեն մի քաղաքացու համար: Պատրաստ եմ հրապարակավ խոստանալ, որ ձայնս Ձեզ կտամ, թափառականի ցուպը ձեռքս կառնեմ, տնետուն կմտնեմ, կաղաչեմ, կխնդրեմ, որ Ձեր օգտին քվեարկեն, հետո կհեռանամ, կարևոր չէ՝ կյանքի՞ց, թե՞ երկրից, կհեռանամ, շատերը կհեռանան, միայն թե սսկվեք, միայն թե Արցախին հանգիստ թողեք, միայն թե Արցախի, արցախցիների, մեր գլխին սև ամպեր մի բերեք: Էլ չի ապրվում, տղերք:
Մտահոգ եմ, տղերք: Տղե՞րք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել