Իռլանդիայի բնակչուհին 2 ամիս բանտում է անցկացրել Tesco խանութում Pringles չիփսերի տարան բացելու համար, հաղորդում է BBC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2016թ. դեկտեմբերի 27-ին: Մեղադրող կողմի խոսքերով, Քորք քաղաքի բնակչուհի Քեթլին Մաքդոնահին արգելել են հաճախել սուպերմարկետ՝ դրսևորած վարքագծի պատճառով: Հայտնի չէ, թե ինչն է հատկապես այդ որոշման պատճառ հանդիսացել:

Այդ ժամանակ կինը վերցրել է չիփսերի տարան և ուղղվել ինքնասպասարկման բաժին: Նրան նկատել է անվտանգության աշխատակիցը, մոտեցել է և խնդրել լքել սուպերմարկետի տարածքը: Քեթլինն, իր հերթին, նրա աչքի առաջ պոկել է տարայի պիտակը և ասել, որ հիմա իրեն պետք է հնարավորություն տան վճարելու, ասվում է դատական նյութերի մեջ:

Ապրանքն արժեր 1.5 եվրո: Միջադեպի պահին կինը հղի է եղել, սակայն գույքին միտումնավոր վնաս հասցնելու մեղադրանքով նա 2 ամիս անցկացրել է բանտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել