Armenpress.am-ը գրում է.

Եվրոպայի համար կարեւոր Է, որ Ուկրաինան «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո պահպանի գազի տարանցիկ երկրի դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նոյեմբերի 29-ին ելույթ ունենալով Բեռլինի տնտեսական խորհրդաժողովում:

«Մեր պատասխանը պետք Է լինի այն, որ Ուկրաինան մնա տարանցիկ երկիր (գազի մատակարարումների համար)»,-ասել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը: Նա նշել Է, որ «Հյուսիսային հոսքի» առաջին ճյուղի գործարկումից հետո Ուկրաինան պահպանեց այդ գործառույթը:

Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետում քանիցս ասել են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը համարում են տնտեսական նախագիծ, որը կօգնի դիվերսիֆիկացնել Էներգամատակարարումը Եվրոպային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել