Բան ու գործը թողած՝ նախընտրական քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ղարաբաղցի պաշտոնյաներին զբաղվել իրենց գործով, ընդ որում՝ դա անում է այն բանից հետո, երբ, ի պատասխան բան ու գործը թողած վարչապետի ԺՊ Նիկոլի անպատասխանատու հայտարարությունների, թե ղարաբաղցի ոչ մի ղեկավարի որդի բանակում չի ծառայել, Արցախի նախագահի մամլո խոսնակը, կատարելով իր գործը, հանդես է գալիս հայտարարությամբ, որ ղարաբաղցի ղեկավար Բակո Սահակյանի, ղարաբաղցի ղեկավար Լյովա Մնացականյանի որդիները բանակում ծառայել են։

Չգիտես ինչու, Չիպոլինոյի մուլտիկի միջի Լիմոնին հիշեցի, որ բոլոր պատեհ ու անպատեհ իրավիճակներում գոռում էր՝ «Молчать!!!»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել