Panorama.am-ը գրում է.

«Ինչպես և կանխատեսվում էր, այս նախընտրական քարոզարշավին մեծ տեղ է տրվում ցանցային տեխնոլոգիաներին։ Քաղաքական ուժերի գերակշիռ մասը սկսել է աշխատել ցանցերում՝ ինչպես սև, այնպես էլ սպիտակ PR-ի դաշտում։ Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, ընտրարշավի երկորրդ հատվածում ականատես լինենք ավելի կոշտ դեպքերի, կարող են  գործի դրվել ֆեյք էջեր»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան։

«Քարոզարշավի առաջին չորս օրվա մարտավարական հիմանական գործիքը թերևս այն է, որ իշխանությունը և ՀՀԿ-ն ընտրել են սև-սպիտակի մարտավարությունը։ Մեկի համար դա շատ հարմար թիրախ է՝ պահելու էյֆորիայի մակարդակը, մյուսի համար՝  հատուկ դիրքավորում, որով փորձ է արվում Նիկոլ Փաշինյանի թիմից դժգոհ ընտրազանգվածին գրավել դեպի իրեն։ Ամեն դեպքում, իշխանությունն այս քարոզարշավի համար ընտրեց սևի և սպիտակի մարտավարությունը, ոչ թե բարիկադները քանդելու ավելի մեղմ տարբերակը»,- ասաց նա։

Վիգեն Հակոբյանի խոսքով, ընտրական կամպանիան հիմնականում  ընթանում է բառապաշարային պայքարի մեջ։ Մնացած ուժերն այս ֆոնին փորձում են դիրքավորվել՝ գտնելու իրենց ընտրողին, որը չի ընտրելու ոչ նախկին, ոչ ներկա իշխանություններին։

Անդրադառնալով ընտրություններին մասնակից ուժերի լոգոներին,տեսահոլովակներին և կարգախոսներին՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ օրինակ «Մենք» դաշինքի լոգոն ուղղակիորեն ասոցացվում է  արևմտյան կողմնորոշման հետ՝ հաշվի առնելով դրանում աստղերի առկայությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել