Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը դժգոհ է քարոզարշավի ընթացքից։

«Վարչակարգն ու դրա  պարագլուխ Փաշինյանն ամեն ինչ անում են, որպեսզի դասական քաղաքական քարոզարշավ չկայանա, ուշադրությունը շեղում են ծրագրային դրույթներից, պրոբլեմներից, որևէ գաղափարական բանավեճ մերժվում է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով, իրենք նպատակ չունեն մասնակցել հայհոյանքների մրցավազքի։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից Վիգեն Սարգսյանի հետ բանավիճելու առաջարկը մերժելուն ու դրա համար բերված հիմնավորմանը, Շարմազանովը նկատեց. «Տրամաբանական կլիներ մի դեպքում, եթե Փաշինյանը խոսեր ծրագրերի մասին, ոչ թե առավոտից  իրիկուն գոռգոռար մեր կողմնակիցների վրա»։

Նա այլ կուսակցությունների ներկայացուցիչ  «Փաշինյանի վկաներ»-ին հիշեցրեց, որ իրենց գաղափարական պայքարը Փաշինյանի հետ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել