Operativ.am-ը գրում է

Ամերիկյան Տեխաս նահանգի ներգաղթյալների պահման կենտրոնում մնալուց օրեր անց մահացած երեխայի մայրն ԱՄՆ իշխանություններից 60 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում, հայտնում է apnews.com-ը:

Գործակալության համաձայն՝ հայցը, որն ուղղված է մի քանի դաշնային գերատեսչության, այդ թվում՝ ԱՄՆ ներգաղթի ու մաքսային ոստիկանության դեմ, ներկայացրել է Յասմին Խուարեսը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գվատեմալայից 20-ամյա Խուարեսը 19 ամսական դստեր հետ ձերբակալվել էր ամերիկյան սահմանը հատելու փորձի ժամանակ ու տեղափոխվել Դիլի քաղաքում ներգաղթյալների պահման կենտրոն:

Ինչպես հայտնել են Խուարեսի փաստաբանները, կնոջ դստեր մոտ կենտրոնում գտնվելու ժամանակ շնչուղիների հետ կապված հիվանդություններ են զարգացել: Նրանց ազատ արձակելուց 6 շաբաթ անց երեխան մահացել է: Խուարեսի փաստաբանները մեղադրել են ԱՄՆ ներգաղթի ու մաքսային ոստիկանությանը նրա համար, որ երեխային բաց են թողել կենտրոնից, երբ նա դեռ հիվանդ է եղել:

«Երեխաներին բանտերում պահելու մասին որոշում ընդունելով՝ ԱՄՆ կառավարությունը պետք է պատասխանատվությամբ մոտենա հիգիենայի տեսանկյունից թույլատրելի, անվտանգ ու պատշաճ պահման պայմանների ապահովմանը»,- ասել է փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել