Մինչ մենք ինքնամոռաց ընկած ենք ներքաղաքական կիլդիմների մեջ, մեր այսպես կոչված հարևանները շարունակում են թալանել մեր մշակութային արժեքները։

Ադրբեջանցիները պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ, որ վերջինս ընդգրկի հայկական «Քոչարի» պարը որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Եթե չհասկացաք, ապա բացատրեմ ավելի պարզ․ հայկական «Քոչարի» պարն ադրբեջանցի քոչվոր խուժանը փիառ ա անելու ամբողջ աշխարհով որպես իր ազգային պար։

Ես բնավ չեմ մեղադրում թուրքական զանազան ցեղերի ներկայացուցիչներին, դրանք ոնց եղել են լկտի, անբարոյական ջեբկիր, այդպես էլ մնացել են։ Ես մեզ եմ մեղադրում, այո՛, հենց մեզ, որ այնքան ենք ընկած իրար գզելով, որ արդեն տանձի տեղ չենք դնում այն, որ թուրք-ադրբեջանական խուժանները հետևողական քայլերով «սեփականաշնորհում են» մեր պատմությունը և մշակույթը։

ՀԳ․ Սրանից հետո, երբ հպարտ հայացքով նայելու եք հայկական «Քոչարի» պարը, հիշե՛ք մի բան, որ դա թուղթ-բարաթով միջազգային հանրությունը կարող է ընդունել որպես ադրբեջանական պար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել