Չգիտեմ, թե շուտով ով ինչ կնվիրի պետությանը՝ մեկը՝ գումար, մեկը՝ անշարժ գույք, մի քանիսն էլ, հաստատ, շարժական գույքեր, բայց եթե նվիրատուն հանդիսանում է նախկին կամ ներկա պաշտոնյա, ով իր կյանքի մեծ մասն աշխատել է պետական կառույցում, ապա նվերը տալիս հետո պետք է պարտադիր նաև ներկայացնի, թե ժամանակի ընթացքում ինչ միջոցներ կուտակելով է ձեռք բերել այդ գումարը կամ գույքը, եթե խոսքն, իհարկե, գնում է մի քանի միլիոն դոլարի մասին:

Այլ պարագայում մենք շատ հանգիստ կարող ենք կարծել, որ որոշ անձինք պետությանը կարող են «կաշառել»: Այսինքն՝ նրանք տարիներ շարունակ ապօրինի եղանակով դիզում են հսկայական կարողություն, հետագայում պատասխանատավությունից խուսափելու համար պետությանն են նվիրում ամբողջ կարողության՝ հայտարարագրած և թաքուն պահած, մի մասը՝ 10, 20, 30 կամ թեկուզ 50 տոկոսն ու ազատվում են պատասխանատվությունից, գնում են մնացածը վայելելու: Իմ կարծիքով՝ ընտրյալների համար այդպիսի ազատումը ժողովրդին հարկավոր չէ:

Ինչը արդար է, թող հալալ լինի, բայց ինչը որ գողացվել կամ պետությանը վնաս պատճառելով է հավաքվել, ապա պետք է և՛ վերադարձվի, և՛ պատասխանատվության ենթարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել