Պարզվում է, որ մեր մոլորակում կան մի շարք վայրեր, որտեղ հնարավոր չէ ապրել։ Պատճառը կարող են լինել կա՛մ եղանակային պայմանները, կա՛մ կենդանական աշխարհը, կամ էլ թունավոր հանքանյութերը։
Ահա այդպիսի վայրերից 5-ը։
Քեյմադա Գրանդի
Կամ ուղղակի օձերի կղզի, քանի որ այնտեղ 1 կմ2 տարածքին մեկ օձ է բաժին ընկնում։ Մի ժամանակ այն Բրազիլիայի մաս էր կազմում, սակայն 11 հազար տարի առաջ այն առանձնացել է մայրցամաքից, և հիմա այստեղ դրախտ է օձերի համար։ Կղզի մուտք գործելու իրավունք ունեն միայն հետազոտողները և բրազիլական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։
Հանք «Երկաթե սարեր», Կալիֆոռնիա
Այն համարվում է երկրագնդի ամենաթթու ջրի աղբյուրը։ Տեղանքը 1860-1963 թվականներին օգտագործվել է երկաթ, արծաթ, ոսկի, ցինկ և այլ նյութեր ստանալու համար, որի արդյունքում էլ այն դարձել է ապրելու համար մահացու վտանգավոր։
Բիգ Մեյջոր Քեյ, Բահամյան կղզիներ
Սա անմարդաբնակ կղզի է, որը ոչ պաշտոնապես անվանում եմ Խոզերի կղզի։ Ամեն ինչ շատ պարզ է. այն բնակեցված է խոզերով։ Ասում են, որ կենդանիներին այնտեղ են թողել ծավագնացները, դրանք էլ բազմացել են և հարմարվել տեղանքին։ Նրանց առաջին անգամ նկատել են 2001 թվականին, իսկ ահա 2013 թվականին խոզերի քանակը հասել էր 20-ի։
Դատարկ Դանակիլ, Եթովպիա
National Geographic-ի բնորոշմամբ՝ այս կղզին համարվում է աշխարհի ամենադաժան վայրը։ Անապատը ծածկված է ակտիվ լավայի շերտով և աղի լճերով։ Չնայած այս դժվարություններին՝ այստեղ ապրում են աֆար ցեղի մի քանի ներկայացուցիչներ։ Նրանք աղ են ստանում տեղանքից և ուխտերով այն տեղափոխում են մոտակա քաղաքներ։
Մահվան արահետ, Կալիֆոռնիա
Մահվան արահետը երկրագնդի ամենատաք վայրերից մեկն է, որն էլ դարձնում է այն բնակության համար աննպաստ։ Արահետը նաև համարվում է Նահանգների ամենացածր կետը և լեցուն է «վատ ջրերով», որոնք չի կարելի խմել, սակայն այս ջուրը գրավիչ է ֆլորայի և ֆաունայի համար։