Panorama.am-ը գրում է.

«Շատ կուզենայի, որ քաղաքական գործընթացը լիներ  գաղափարական, մարդիկ խոսեին արժեքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի  ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք իրենց հիմնական արժեքը համարում են արևմտյան, եվրոպական արժեքներ կրելը։ 

«Չկա  որևէ ուրիշ ուժ, որ այդ արժեքներից խոսում է։ Եթե կա, թող ձայն հանի։ Չկա այդպիսի ուժ։
Բոլորը՝ ՀՀԿ-ից մինչև «Քաղաքացիական պայմանագիր», Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում։ Բոլորը միաբերում բողոքում են ՀԱՊԿ-ից, որ Բելառուսն ու Ռուսաստանը զենք են վաճառում, բայց ասում են՝ մեր տեղը սա է, մեր անվտանգությունն  իրենք պետք է ապահովեն։ Էդ ո՞նց էլի, չեմ հասկանում։ Ու մենք, որ ասում ենք ՆԱՏՕ, ասում են՝  վայ, էս ինչ  վտանգավոր բան եք ասում, էդ ով է մեզ այնտեղ սպասում, էդ ով է մեզ այնտեղ ընդունելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել