Նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։
Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, Վալտեր տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա ավելի ուշ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել