Գեղարքունիքի մարզում ոստիկանները հայտնաբերվել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա


19:30 , 28 նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։

Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։ 
Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, Վալտեր տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։ 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա ավելի ուշ։