ԴՆԹ-ն կամ դեզօքսիռիբոբուկլենային թթուն այն է, ինչը մեզ միավորում է ողջ երկրագնդի կենդանական և բուսական աշխարհի հետ։ Բոլորին էլ հայտնի է, որ մարդու և բանանի ԴՆԹ-ները 50%-ով համընկնում են, սակայն այս հանգամանքը մեզ չի դարձնում կիսով չափ բանան, իսկ ամեն մարդու գենը մյուսից տարբերվում է 0,1%-ով, որն էլ մեզ յուրահատուկ է դարձնում։ Իսկ դուք գիտե՞ք, որ երկրագնդի վրա կան կենդանիներ, որոնք կարող են գողանալ ուրիշ կենդանիների և բույսերի ԴՆԹ-ները։ Իսկ ինչո՞ւ չի կարելի կլոնավորել դինոզավրերին։

Ինչո՞ւ չի կարելի կլոնավորել դինոզավրերին

Գիտնականների մի խումբ անհետացած մոա թռչունների 600-ից 8000 տարեկան ոսկորների ԴՆԹ-ի հետազոտություն է արել և պարզել, որ 521 տարի հետո ԴՆԹ-ում առկա բոլոր կապերն այնքան են թուլանում, որ շատ դժվար է լինում կարդալ նրանց գենետիկ կոդը։

Մոտավորապես 1,5 մլն տարի հետո այդ կապերն այնքան կարճ են դառնում, որ այն անհնար է լինում կարդալ, իսկ ԴՆԹ-ի ամբողջական կործանումը տևում է 6,8 մլն տարի։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ շուրջ 65 մլն տարի առաջ անհետացած դինոզավրերին կլոնավորել փաստացի անհնար է։

Գիտնականները չեն բացառում, որ սառցե դարաշրջանի հետ համընկած ԴՆԹ-ի քայքայումը մինջև վերջ չի ավարտվել, բայց հազիվ թե դա բավականացնի Երկիր մոլորակի վրա «Յուրայի նոր դարաշրջան» ստեղծելու համար։ Իսկ ահա մամոնտների կլոնավորումը հնարավոր է, քանի որ այս հսկա կենդանիներն ապրել են 4000 տարի առաջ։

Մարդու ԴՆԹ-ի երկարությունն ավելի շատ է, քան երկրից Արևի հեռավորությունը

Մարդու օրգանիզմի ամեն մի բջիջ իր մեջ ներառում է ԴՆԹ-ի 46 մոլեկուլ։ Եթե այդ մոլեկուլները դասավորենք իրար կողքի, ապա նրանց երկարությունը կհասնի 2 մետրի։ Մարդու օրգանիզմում կա 37,2 տրիլիոն մոլեկուլ, և եթե նրանցից շղթա կազմենք, ապա դրա երկարությունը կկազմի 74 տրիլիոն մետր կամ էլ 74 միլիարդ կմ։

Պլուտոնից Արևի հեռավորությունը կազմում է 5,7 միլիարդ կմ։ Այսպիսով՝ մեկ մարդու ԴՆԹ-ով կարելի է անցնել Արևը և համակարգի բոլոր մոլորակներն ավելի քան 6 անգամ։ Իսկ ահա Երկիր մոլորակից Արև կարելի է թռչել 70 անգամ։

ԴՆԹ-ի գողերը

Bdelloidea-ի ենթադասին պատկանող կոլովրատկան բավականին անսովոր արարած է, քանի որ նրանք բոլորը միայն իգական սեռի են լինում։ Սակայն իրենց գոյության 40 մլն տարիների ընթացքում նրանք բաժանվել են 360 տեսակի, ինչը նրանց տեսակի համար անսովոր երևույթ է։

Բանն այն է, որ այս միկրոսկոպիկ արարածները սովորել են իրենց ԴՆԹ-ները համապատասխանեցնել այլ բույսերի, սնկերի և մանրէների ԴՆԹ-ներին։ Գիտնականների կարծիքով՝ սա հնարավոր է նրանց կողմից երաշտին դիմակայելու ունակության շնորհիվ։ Նրանք կարող են «չորանալ» և այդպես մնալ տարիներ, իսկ ջրի հայտնվելուն պես նորից կենդանանալ։ «Չոր» ժամանակաշրջանում նրանք կարողանում են ուրիշ ԴՆԹ-ներ «գողանալ», իսկ կենդանանալուց հետո նրանք իրենց ԴՆԹ միացնում են «գողացվածի» հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել