Սիրելի երեխաներ, մեծերը ձեզ շատ են սիրում և ամեն բան անում են, որ դուք երջանիկ մանկություն ունենաք, բայց նրանց մոտ ստացվում է ինչպես միշտ, ցավոք, նրանք հաճախ են ձեզ ցավ պատճառում: Բայց ձեր փոքրիկ սրտիկներում ներելու համար այնքա՜ն մեծ տեղ ունեք պահած, և այդ նույն սրտիկում նաև սեր կա նրանց սիրելու: Մեծերը ձեզ նման կատարյալ չեն, նրանց աչքերում չկա ձեր աչքերի մաքրությունը, անկեղծությունը և վստահությունը: Հավատացեք, առանց ձեզ այս աշխարհը գոյություն չի ունենա, և առանց ձեզ մեծերը չեն կարողանա ապրել: Դուք Աստծո պարգևն եք ձեր ծնողներին, սովորեցրեք նրանց սիրել ձեզ, հասկանալ ձեզ: Դուք համբերատար եք, դուք կարող եք համբերել մեծերի չարաճճիություններին և կարող եք հասկանալ նրանց: Նրանք երբեմն ձեզ նման արտասվում են, բայց դուք կարող եք ուժ տալ նրանց, քաջալերել:
Խնդրում եմ ձեզ, սիրելի երեխաներ, պաշտպանեք մեծերին, նրանք այնքա՜ն թույլ են:
Իսկ այս հոդվածս նվիրում եմ ձեր ծնողներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/538772506164164
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել