Սովորաբար՝ երբ հակառակորդ շախմատիստի զինվորները պակասում են, խուճապի մեջ է ընկնում, որովհետև իր թագավորին մահ է սպասվում: Չէ՞ որ զինվորներն առջևում ապահովում են թագավորի ու թագուհու անվտանգությունը: Տեսնես մեր կառավարությունը ի՞նչ է մտածում, երբ օրական զինվորի դի է հանձնվում իր ծնողին, երբ ժողովուրդը խուճապի մատնված ամեն քայլի գնում է հանուն երկրից թռնելու, երբ բազմազավակ ընտանիքների ամենօրյա կերակուրը լավագույն դեպքում մակարոնն է, իսկ վատագույն դեպքում՝ դաշտի բանջարը, երբ պետական հիմնարկները անգամ ղեկավարվում են բարեկամ ծանոթների միջոցով: Սթափվեք վերջապես, ժողովրդի քրտնաջան անկոպեկ աշխատանքի շնորհիվ եք միլիոններ վաստակել: Աշխատեք վերջապես խոսքը դարձնել գործ ու կառուցել իսկապես «ապահով Հայաստան»: Թող որ յուրաքանչյուր մահը ձեզ բերի մտածելու ու գործելու առիթ՝ հետևանքները վերացնելու, իսկ ձեռքբերումը՝ դրանով չսահմանափակվելու և էլ ավելին անելու հանուն Հայաստանի, «ապահով Հայաստանի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել