Հայկական Չարդախլու գյուղից, որն այսօր անվանում են Խաչիսար, 1250 մարդ է առաջնագիծ գնացել Մեծ հայրենական պատերազմի ժամանակ։ Գյուղի բնակիչներից երկուսը՝ Համազասպ Բաբաջանյանն ու Հովհաննես Բաղրամյանը, մարշալներ դարձան, տասներկու մարդ՝ գեներալներ, իսկ յոթը՝ Խորհրդային Միության հերոսներ։

Լուսանկարում՝ ձախից աջ.

Արտեմ Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

Համազասպ Բաբաջանյան՝ խորհրդային զորահրամանատար, զրահատանկային զորքերի գլխավոր հրամանատար, Խորհրդային Միության հերոս։

Հովհաննես Բաղրամյան՝ խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության երկակի հերոս, Խորհրդային Միության մարշալ։

Համացանցի տարբեր աղբյուրներում հիմնականում նշվում է, որ այս լուսանկարն արվել է երեքի համար էլ հարազատ Չարդախլու գյուղում, սակայն Արտեմ Միկոյանի, ինչպես նաև նրա եղբոր՝ Անաստաս Միկոյանի ծննդավայրը Սանահին գյուղն է։ Այժմ այս գյուղը մտնում է Ալավերդի քաղաքի կազմի մեջ։

1987-ից ի վեր Չարդախլուի բնակիչները սկսեցին լքել գյուղը՝ փաստացիորեն դառնալով Ղարաբաղյան պատերազմի առաջին փախստականները։

Հայտնի են գյուղում ծնված բոլոր այն ռազմիկների անունները, որոնք գեներալի կոչում են ստացել.

Արշակ Տեր-Ղուկասյան,
ցարական գեներալ-լեյտենանտ
Ջահան Մարգարյան,
ցարական գեներալ-մայոր
Սմբատ Դանիելյան,
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես բրիգադի հրամանատար մասնակցել է Կալինինյան ճակատի գործողություններին։
1944-ին Առաջին մերձբալթյան ճակատի դիվիզիայի հրամանատարն էր։
Մահացել է 1944 թ. հուլիսի 31-ին դիտակետում, երբ գլխավորում էր Լիտվայում դիվիզիայի ռազմական գործողությունները։
Ալեքսան Մարտիրոսյան
Գուրգեն Մանասյան
Յուրի Մարտիրոսյան, գեներալ-մայոր
Իլյա Բաղրամյան, գեներալ-մայոր
Լեոնիդ Մարտիրոսյան, գեներալ-մայոր
Գրիգորի Ղարագյոզյան, գեներալ-գնդապետ
Գարեգին Գաբրիելյան, գեներալ-մայոր
Ռաֆայել Հովհաննիսյան, գեներալ-մայոր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել