Եթե, «հարգելիներս», նստել եք Կառավարության 3-րդ մասնաշենքի 5-րդ հարկում եւ անտեղյակ եք ամեն ինչից, դա չի նշանակում, որ առիթից առիթ պետք է ձեզ ներկայացնեք, որ դուք ամենատեղյակները եւ ամենագրագետներն եք:
Այսօր Ծաղկունյաց լեռների արեւելյան կողմով (Հանքավան՝ Կոտայքի մարզ) անցել եւ հասել եմ արեւմտյան լանջեր (Արագածոտնի մարզ) եւ ի՞նչ տեսա, տեսա այն, ինչ չէի ցանկանա տեսնել:
Ամբողջ ճանապարհին նոր հանքավայրերի համար նախատեսված տեղամասեր, հորատումներ, եւ էլ չեմ ուզում շարունակել, թե ինչեր: Երբ նկատում ես, որ Քասախ գետի վտակներից մեկը հոսում է Թուղմանուկի ոսկու հանքավայրի հանքափորի մեջտեղով եւ իր հետ հավաքելով ամեն ինչ լցնում է Քասախ գետ: Իսկ թե որ ուղղությամբ են հոսում Քասախի ջրերը, կարծում եմ, որ դրանից գոնե տեղյակ կլինեք:
Հարց.
Բա ինչի՞ համար է գերատեսչության կազմում գործող Բնապահպանական պետական տեսչությունը, որ այսօր անգործության է մատնված եւ ոչ մի քայլ չի կատարում եւ չի լինում այդ վայրերում, որպեսզի տեսնի եւ արձանագրի, թե նման գործունեության արդյունքում ինչ վնասներ են տալիս բնությանը եւ շրջակա միջավայրին:
Իհարկե, ես տեղյակ եմ, որ Դուք, նախարար Հարությունյան, արգելանքներ եք ստեղծում վերոհիշյալ տեսչությանն անգործության մատնելու համար:
Թե՞ գիտեք, որ փողկապներ (գալուստուկներ) եք կապում Ձեր չեղած վզներին, ուրեմն էլ հարց չկա, եւ Դուք ամենատեղեկացվածն եք:
Պրն. Ա. Հարությունյան, որ ուղիղ 6 տարի ԲՆ նախարարի պաշտոնին եք (ի դեպ, վերջինս այդ պաշտոնին նշանակվել է 2007 թավականի հունիսի 1-ին) Ձեզ հաշիվ չե՞ք տալիս, թե ինչ քայքայիչ գործունեությամբ եք զբաղված:
Վերջին տարիների տարեկան հաշվետվություները վերլուծելով՝ միայն հասկանում եմ, որ Ձեր արածը ոչ թե գործ է, այլ ուղղակի ԲԼԵՖ, որն արձանագրված է միայն թղթերում, իսկ իրականում ոչինչ չկա, սկսած Սեւանից, ավարտված ........ եւ այլն:
Իհարկե հիմա կասեք, որ ինչ-ինչ, բայց Ձեր ղեկավարած տարիներին բարձրացել է Սեւանի մակարդակը, իսկ յուրաքանչյուր տարի ամենամեծ բացթողումը եղել է Սեւանը ձկներով շատացնելը:
Ի դեպ ասեմ, որ վերջին միտքը՝ «ամենամեծ բացթողումը», դա Ձեր իսկ միտքը չէ, ուղղակի Ձեր մոտ լավ է ստացվում լավ մտքեր գողանալը:
Հարց.
Արդյո՞ք այդ հսկայածավալ քանակությամբ մանրաձուկը, որ լցվել է Սեւան, այսօր ձկան պաշարները լճում պետք է բավարար քանակություն կազմեին: Դա էլ է պարզ......
Իսկ Սեւանի ջրերի բարձրացման հետ կապված ասեմ, որ Դուք էլ չլինեիք՝ միեւնույն է, այդ ջրերը բարձրանալու էին, եւ ասեմ ավելին, եթե Դուք էլ չլինեիք, հավանաբար Սեւանի ջրերը մաքուր կլինեին, այլ ոչ թե ուղտի ականջում քնած մնալով առկա անտառաշերտը եւ շինարարական կառույցները ջրում կհայտնվեին, որ հետո մտածեիք, թե ինչպես պետական բյուջեից գումարներ ստանաք այդ հարցերը լուծելու համար:
Երբ նշանակվեցիք նախարարի պաշտոնին, միանգամից Ձեր համաձայնությունը տվեցիք, որպեսզի շահագործվի Թեղուտի հանքավայրը, որին հաջորդեցին մյուս քայքայիչ Ձեր համաձայնությունների շարքերը: Մեկը մյուսի հետեւից սկսեցիք որոշումներ արձակել եւ ինչ-ինչ փաստաթղթերի տակ Ձեր հիանալի ստորագրությունը դնել:
Ախր էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը, քանի որ կան ՓԱՍՏԵՐԸ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/galust.nanyan/posts/604678962890632?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել