Panorama.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, ով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետն է, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին էր, նա նաև թալինցիներին ուղղված խոսք ասաց։

Վարչապետի պաշտոնակատարը երեկ էր հայտարարել էր արձակուրդ վերցնելու մասին, Պապիկյանը՝ երկու օր առաջ։ Շտաբի պետն արձակուրդում է նոյեմբերի 12-ից, աշխատանքի կվերադառնա դեկտեմբերի 7-ին, նա վճարովի արձակուրդ է վերցրել։

Կառավարության պաշտոնական էջում հրապարակված են վարչապետի մեկի տասնյակից ավելի որոշումներ, որոնք վերաբերում են նախընտրական քարոշազարշավի ընթացքում տարբեր պաշտոնյաների չվճարվող արձակուրդ տրամադրելուն։ 

Ովքե՞ր են այս պահին արձակուրդում, Panorama.am-ը պարզեց կառավարության պաշտոնական էջից։

Ըստ այդմ,  Փաշինյանի՝  նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Մինչև դեկտեմբերի 9-ը չվճարվող արձակուրդում է լինելու վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այդ ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:
Մինչև դեկտեմբերի 9-ը չվճարվող արձակուրդում են լինելու վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփինե Դավոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել