Բայց ինձ իրոք հետաքրքրում ա Օսկանյանի փողերի լվացման պատմության ժամանակ բլբուլ կտրողները խի՞ ծպտուն չեն հանում վարչապետի օֆշորային գործարքների և այլնի հետ կապված:
Մեր ընդդիմադիր, շատ ընդդիմադիր թերթերն ու լրագրողները, որոնք Օսկանյանի ժամանակ ցպահանջ արդարություն էին պահանջում, Օսկանյանին ցցի հանելու կոչերով էին հանդես գալիս, խի՞ գոնե մի բառ չեն քննադատել վարչապետի օֆշորի պատմությունը, որ ես էլ տենայի, մտածեի՝ հա էլի, էս մարդիկ սկզբունքային են, իրանց համար հեչ կապ չունի, թե ում մասին ա խոսքը:
Օսկանյանի ժամանակ անգամ Օսկանյանին դատապարտողները վստահ չէին, որ գործը սարքովի չի, իսկ վրչոյի առնչությունը օֆշորի պատմությանը ակնհայտ ա, անհերքելի փաստաթղթերով ու մանրամասներով ապացուցված, բայց ոչ մեկին ասես դա չի հետաքրքրում, էշի ականջին քնել են:
Էլի եմ ասում՝ մեզ սերժիկն ու վրչոն քիչ էլ են, մենք ավելի բեթարին ենք արժանի, Վրաստանի պես երկրում, որը դեռ 10 տարի առաջ իր բոլոր պարամետրերով մեզ 10 անգամ զիջում էր, մի հատ թեթև նվերի պատմությունը դառնում ա քաղաքական օրակարգի թիվ մեկ քննարկման թեմա, որովհետև հասարակությունը հասունացել ա, պահանջատեր ա, իր իրավունքների համար պայքարող ու իր շահերը գիտակցող ա, իսկ մեր մոտ 18 տարեկան երեխուն բանակում խաղաղ պայմաններում սպանում են, ասում ենք՝ անդաստիարակ են, երեխու սպանությունը մի քաղաքականացրեք, գազի գնի գաղտնի պայմանագիր են կնքում ու միայն մեկ ու կես ամիս հետո տեղեկացնում՝ ոչ մեկի տանձին չի, գլուխները կախ ասում են՝ սենց էլ կլինի, ամեն ինչ հիմնավոր ու անհիմն թանկացնում են էլի, պրոբլեմ չկա, գոհ ենք, ախպեր, տնտեսության մաման բառիս բուն իմաստով լացացնում են, ասում ենք՝ լավ ա, հավատանք՝ կփոխվեն, սերժիկի ու իրա շրջապատի թալանի մասին փաստաթղթերը խոթում են աչքերներս, ասում ենք՝ «սրանք էնքան են թալանել, արդեն կշտացել են, թող սրանք մնան, թե չէ նորերը եկան՝ նորից են թալանելու»:
Լավ, մենք հասարակությո՞ւն ենք, թե՞ ոչխարի հոտ: Կա՞ էս երկրում մի բան, որ մեզ մտահոգում ա, կա՞ մի սահման, որից հետո ասելու ենք՝ հերիք ա, էլ չենք հանդուրժելու:
Ուշքի եկեք, ժողովուրդ, մեր երկիրը ոչ թե սերժիկն ու իրա շրջապատն են կործանում, այլ մեր անտարբերությունը իրանց կատարած հանցագործությունների ու մեր շուրջը կատարվողի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10201137018297301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել