Մինչ բոլոր մարդիկ կենտրոնացած են ազգային, ներքաղաքական խնդիրների վրա, աշխարհում կան այնպիսի խնդիրներ, համաշխարհային քաղաքական այնպիսի գաղտնի անհայտներ, ինչպիսիք են մասոնները և մասոնությունը: Այս գլոբալ, պլանետար կազմակերպության մասին խոսում են շատերը, բայց գիտեն շատ քչերը: Ուսմունք է, որը իր համար որպես գաղափարախոսություն է ընտրել աշխարհը կուլ տալու առաքելությունը: Շատերն ասում են՝ այս ամենի հետևում կանգնած է մի գոյացություն, այն է՝ ՍԱՏԱՆԱ: Այսօր աշխարհի բոլոր երկրներում կան մասոններ և մասոնական կազմակերպություններ: Ոմանք գործում են բացեիբաց, ոմանք՝ գաղտնի, ընդհատակյա: Հայաստանը նույնպես հեռու չէ այս աշխարհաքաղաքական գործընթացներից: ՀՀ-ում շատ քաղաքական գործիչներ են մեղադրվում մասոնության մեջ: Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Աշոտ Մանուչարյանից մինչև Արթուր Բաղդասարյան և այլք: Այնուամենայնիվ, այս ամենը գաղտնի է պահվում, ոչ ոք չգիտի՝ արդյոք համապատասխանո՞ւմ է այս ամենը իրականությանը: Ես նույնպես չգիտեմ՝ սա համապատասխանում է ճշմարտությանը, թե ոչ, բայց այն հանգամանքը, որ այսօր աշխարհը դինամիկ կերպով կուլ է գնում մի կազմակերպության երախ, դա փաստ է: Ամերիկյան շատ պրեզիդենտներ՝ սկսած Բիլ Քլինթոնից, Ռոնալդ Ռեյգանից, վերջացրած այժմյան նախագահ Օբամայով, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներ Նիկոլա Սարկոզի, Վլադիմիր Պուտին, ԽՍՀՄ ղեկավար Գորբաչով և այլք մեղադրվում են մասոնության մեջ: Մի՞թե այս բոլորը ծառայում են սատանային: Հստակ չէ, բայց մեղադրողները բերում են շատ փաստարկներ: Համոզիչ և ոչ այնքան: Բայց ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչու են այս բոլոր նախագահները ձեռքերը պարզում այնպես, որը մասոնների մոտ լայն տարածում ունի և խորհրդանշում է սատանայի գլուխը: Նրանք չգիտե՞ն դա, թե՞ դիտավորյալ են անում: Էլի անհայտ է: Մասոններ (իլյումինատներ, որոնք համարվում են մասոնների սերտ դաշնակիցը) են համարվում ոչ միայն պետական, քաղաքական գործիչները, այլև այնպիսի համաշխարհային դեմքեր՝ կենդանի կամ մահացած, ինչպիսիք են օրինակ Մայքլ Ջեքսոնը, Ուիթնի Հյուսթոնը, Ջոն Լենոնը, Իոսիֆ Կոբզոնը և այլք, որոնք նույնպես ծառայում են հանուն մի բանի. ենթարկեցնել աշխարհը սատանային, թեկուզ բարի կերպարանքով: Թեթևակի անդրադառնանք նրան, թե ինչ է մասոնությունը, և երբ է այն առաջացել: Մասոնություն, նաև ֆարմասոնություն, ֆրանկմասոնություն (ֆրանսերեն. franc-maçonnerie, անգլերեն. freemasonry). կրոնա-քաղաքական շարժում, առաջացել է 18-րդ դարում որպես հատուկ առաքելությամբ միջազգային գաղտնի կազմակերպություն օկուլտիստական ծեսերով։ Մասոնությունը իրեն նպատակ է դրել բարոյական կատարելագործումը, կանգնեցնելու «առաքինության տաճարը» (այստեղից էլ այդ շարժման «ազատ որմնադիր»)։ Մասոնական կազմակերպության անդամները կոչվում են մասոններ. անվանումը ծագում է ֆրանսերեն franc-maçon-ից (հին ֆրանսերեն. masson, անգլերեն. freemason, «ազատ որմնադիր»). օգտագործվում է նաև այդ եզրի բառացի թարգմանությունը։ Մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում XV և XVI դդ., կազմավորվել է 1717 թ. Լոնդոնում։ Այնուհետև տարածվել են նաև այլ երկրներում։ Ֆրանսիայում մասոնները առաջին անգամ ի հայտ են եկել «Ազատ քարտաշների միություն» անվանմամբ։ Դավադրական տեսություններին հավատող մարդիկ կարծում են, որ մասոնները կապված են Իլյումինանտների հետ և ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունը։ Շատ իսլամական երկրներ հակա-մասոնությունը կապում են հակասեմիտիզմի ու հակասիոնիզմի հետ։ Այդ պատճառով բազմաթիվ իսլամական երկրներ արգելել են մասոնական լոժաները իրենց երկրներում։ Սակայն Թուրքիան, Մարոկկոն և Եգիպտոսը թույլ են տալիս մասոնական լոժաներ։ Մասոնական օթյակների (լոժաների) անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի և տաղանդավոր մարդիկ։ Ինչպես հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, արքաներ, այնպես էլ նկարիչներ, ճարտարապետներ և երգահաններ։ Պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ այդ շարժումը հետապնդվել է տարբեր պետություններում, իսկ շարժման մասնակիցները հալածանքների են արժանացել։ XIX դարում մասոնությունը տարածվել է նաև Օսմանյան Կայսրությունում։ Թուրքիայում մասոնական օթյակի հիմնադիրներից է եղել Թալեաթ փաշան։ Ինչևէ, ԱՇԽԱՐՀ, ԶԳՈ՛Ն ԵՂԻՐ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել