Եթե Ադրբեջանին հաջողվի տեղեկատվական ամբողջ լծակները օգտագործել ազդել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման հարցի վրա, ապա մենք լուրջ պետք է մտածենք, թե կոնկրետ ինչը որ պահին սխալ արեցինք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից դուրս, որևէ երրորդ երկիր, ով նաև համարվում է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկին հակառակորդ ու այս պահին էլ պատերազմական իրավիճակում է գտնվում նրա հետ, կարողանում է ի վնաս այդ երկրի հարցեր լուծել։

Իսկ ադրբեջանական կողմը իրոք գործի է դրել իր տեղեկատվական բոլոր տեսակի զենքերը ու կոնկրետ Ռուսաստանի դեմ քարոզչության է գնում։ Իսկ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հարցի լուծման մեջ մեծ դերակատարություն է ունենալու Ռուսաստանի կարծիքը։

Կապ չունի այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քրատուղարի պաշտոնը որքանով է կարևոր, այստեղ ինքնասիրության և գործընկերական հարաբերությունների մասին է խոսքը։ Հատկապես ադրբեջանական կողմից միջմտող ձեռքը պետք է կոտրել նիստի ժամանակ։

ՀԱՊԿ անդամ երկրները, որպես այդպսիսին հավասար պետություններ են , հավասար իրավունքներով, դա նշանակում է, որ օրենքով մեզ հատկացվող պաշտոնը մենք պետք է օրենքով մինչև վերջ կառավարենք ու ՎԵՐՋ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել