ՖԲ-ն մանիֆեստացիայի ենթարկելուց առաջ կցանկայի մեկ քաղաքական նյուանս արձանագրել:
Ոնց նայում եմ` ФБ-ում ժանրի դիֆիցիտ է` ընտրական մեծ մարաթոնից հետո:
Համարյա ապատիկ վիճակ:
Ոչ միայն Դաշնակցության խորքերում ընթացող մեծ գաղթը չի հետաքրքրում ռեսպոդենտներին, այլեւ` ընդերքային մնացյալ գործընթացները:
Առաջին պատճառը` դրանց դեռ լիարժեքորեն տեսանելի չլինելը, ապաեւ` հոգնեցնող լինելն է:
Եւ այնուհանդերձ, այսօր շատ հետաքրքիր բուֆեր նշմարվեց:
Խոսքը առավոտյան` փողը, երեկոյան` աթոռները, հավեժական սկզբունքի մասին է, որն նախորդեց մեծ ծովակալ-ադմիրալ Լեւոն Զուրաբյանի բառն առ այն, որ մարդ ոչ միայն քաղաքացիական հասարակությամբ կեցիվ, այլեւ` քաղաքական:
Ասել է` փողոցը երկար ժամանակ զբաղեցրած, քաղաքական տեսանելի ու անտեսանելի շարժերի կորիֆեյ ՀԱԿ-ը, յուր սատելիտներով արձանագրեց, որ իրենք խաղից դուրս են, եւ հրապարակն ու փողոցն այլեւս քաղաքացիական նախաձեռնության մունետիկներինն է, որոնք իրենց հետ չեն խաղում եւ իրենց անհրաժեշտությունը չունեն:
Եթե խիստ պրագմատիկ հայացքով նայենք ու ասենք, որ քաղաքացիական ակտիվիստները, բացի գաղափարական նպատակադրումներից, ունեն նաեւ իրական մոդերատորների նույնքան պրագմատիկ շահեր, որոնք կոնկրետ դեպքում Ռուսաստանն ու Քոչարյանն են, որոնց շահերն էլ ոչ բոլոր կետերում եւ ոչ միշտ կարող են համընկնել, այնուհանդերձ, ստացվում է... ի՞նչ:
Ստացվում է, որ.
ա)Ծառուկյանը, այն է` ԲՀԿ-ն, այն է՝ Քոչարյանը, այն է՝ Ռուսաստանը, չեն զգում Զուրաբյանենց կարիքը: Այլեւս:
Ուստի Զուրաբյանը հարկ է համարում վերջիններիս զգուշացնել` միայնակ` հո երթաք: Չի ստացվի:
բ)Իրենք եւ անհնազանդ-նախախորհրդրականները նույն օրվա տարբեր ժամերին միմյանցից անկախ բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Հանուն արդարության պետք է ասել, որ Անդրիասը ու իր ակտիվիստները պետք է այսօր Լեւոն Զուրաբյանից առաջ կանգնած լինեին` ընդդեմ ԵԽԽՎ վերջիններիս բողոքի:
Այդպես չէր. իրենք երեկոյան պետք է պահանջեն աթոռները... իշխանությունից:
Ասել է` բեկորումը իշխանության դեմ հանդիման կանգնածների կրկին անսահմանութան շատ մեծ ներուժ ունի:
Ինչն էլ ֆիասկոյի է հանգեցնելու կրկին ողջ պասաժը:
Ցավալի է, բայց` փաստ:
Հ.Գ. Մանիֆեստացիաս մի երկու ժամով ուշացավ աչքիս:
Կլինի անպայման:



