ԱՄՆ Լուիզիանա նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Աջակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին`զարգանալ որպես ազատ և անկախ պետություն` ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը ճանաչել է ԼՂ անկախությունը»,-ասված է բանաձեւում: Կոչ է արվել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին նույնպես աջակցել ԼՂ ժողովրդի ինքնորոշման և ժողովրդավարության իրավունքինև նրա ներգրավվածությանը միջազգային հանրության ջանքերին` ԼՂ հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման գործընթացում: Բանաձևի կրկնօրինակները կփոխանցվեն ԱՄՆ նախագահին, ԱՄՆ պետքարտուղարին և ԱՄՆ Կոնգրեսում Լուիզիանա նահանգի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին: Լուիզիանան ԱՄՆ չորրորդ նահանգն է, որ նման բանաձև է ընդունել: Մեյնը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ է ընդունել 2013թ. ապրիլի 10-ին: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում:



