Եթե լավ եք ճանաչում մարդու սովորույթներն ու շարժուձևը, ապա շատ հեշտ է բացահայտել նրա սուտը։ Իհարկե, պետք չէ խուճապի մատնվել, եթե ձեր ընկերոջ խոսելու ձևը կամ շարժումները միշտ այդպիսին են եղել։ Ուրիշ բան է, երբ տվյալ հայացքները նոնսենս են, այդ ժամանակ նոր կարելի է մտածել նրա ստելու մասին։ Ինչպիսի՞ մանրունքները կարող են օգնել ստախոսներին բացահայտելու համար։

Խոսքի նախապատրաստություն

Դեռ չե՞ք հասցրել ավարտել հարցը, երբ միանգամից ստանում եք մանրակրկիտ պատասխան։ Միանգամայն հնարավոր է, հատկապես եթե հարցը բարդ էր, և պատասխանի համար ժամանակ էր հարկավոր։ Մտածեք, ինչո՞ւ մարդն այսքան շուտ պատասխանեց ձեր հարցին։ Ե՞րբ է նա հորինել այդ պատասխանը։  Եվ ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ նա դժվարությամբ է հիշում իր երեկվա օրը, սակայն պատասխանում է ձեր հարցին, որը վերաբերում է մեկ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությանը։

Խնդիրներ ձայնի հետ

Ստի պահին մեր ենթագիտակցությունը սկսում է դիմադրել ստելու ցանկությանը, որն էլ ազդում է ձայնի վրա։ Այսպես՝ երբ մարդը սուտ է ասում, նրա ձայնը սկսում է դողալ, փոխվում է ինտոնացիան։ Բերանը չորանում է, որը  ստիպում է հազալ, ծամել լեզուն, անընդհատ դադար առնել։ Բացի այդ՝ ժեստերը ոչ միշտ են համապատասխանում բառերին. հնարավոր է, որ մենք ասենք՝ «այո», սակայն գլխով բացասական շարժումներ անենք։

Մարմնի անկանոն շարժումներ կամ ընդհանրապես դրանց բացակայություն

Երբ մարդն ինչ-որ բանում իրեն անվստահ է զգում, նա սկսում է հուզվել և կորցնում է ղեկավարումն իր վարքի հանդեպ․ ոտքերը ձգվում են, մարմինն անընդհատ շարժվում է աթոռների վրա, ձեռքերը քորում են մարմնի տարբեր հատվածներ և այլն։ Մյուս կողմից պրոֆեսիոնալ ստախոսները շատ լավ տիրապետում են այս ամենին, և ստելու ժամանակ նրանց մոտ հնարավոր է նկատել հակառակ տենդենցները՝ անշարժություն, լարված մարմին։ Նրանց հիմնականում լարվածությունն է մատնում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել