ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2012թ.–ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին խոսակցություններից։ «Կարո՞ղ եք պարզաբանել, թե կոնկրետ ինչ է պլանավորվում անել, եթե վերակառուցման անհրաժեշտություն կա, ենթադրվում է, որ կա որոշակի պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի այն»,– հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան, Կամո Արեյանը նշեց, որ մրցույթը հայտարարվել է ընդամենը հրապարակի ստորգետնյա հատվածը և հարավային թևի բաց հատվածը վերակառուցելու համար։ «Ընդամենը կա հրապարակը տրանսպորտի ծանրաբեռնվածության տեսանկյունից թեթևացնելու խնդիր, պետք է հասկանալ՝ ինչպես օգտագործել ստորգետնյա հատվածը եւ հարավային թեւի բաց հատվածը»,-նշել է Կ.Արեյանը։ Կամո Արեյանն ընդունել է, որ հրապարակում որոշ անհարամարություններ կան։



