Կին` առեղծվածային, սքանչելի ստեղծագործություն…
Կինը գեղեցիկ է` անկրկնելի, հիասքանչ… Երեւի Աստծո ստեղծած ամենաառեղծվածային եւ հեքիաթային ստեղծագործություններից մեկը…
Սակայն նկատե՞լ եք, թե որքան գեղեցիկ է նա, հանգիստ, պառկած, քնած վիճակում… Հատկապես, երբ նրա գեղեցիկ դեմքի, մարմնի վրա խաղում են լույսն ու ստվերը, երբ պայծառ շողշողում են նրա ծոծրակը, վարսերը, նրա մարմնի մյուս բաց մասերը` ուսը, կուրծքը…
Հիասքանչ է, զգայացունց, երբ սավանի տակ, նրա փորիկը, կուրծքը, մեղմորեն բարձրանում-իջնում են` նրա «կուշտ» եւ «գոհունակ» ամեն մի շնչառության հետ… Այդ ամենը սքանչացնում է, գայթակղեցնում, կանչում, հաճույք ու երջանկություն է պատճառում… Մի՛ կատարյալ հրապուրանք, մի՛ քաղցր անբացատրելի պահանջ, տենչանք…  
Զարմանալի է չէ՞, սիրո խոստովանությունների ժամանակ, բանաստեղծություններում, սիրային խոսակցությունների, նամակների, գրառումների մեջ մշտապես խոսվում է նուրբ շրթունքների, աչքերի, այտերի, կրծքերի, բայց ոչ երբեք, այո՛, բայց ոչ երբեք փորի կամ սրունքների, ոտքերի…
Իսկ չէ՞ որ հիմնականում հենց դրանք են «դաժանորեն» հրապուրիչ ու մարտահրավեր նետող… Այստեղ արդեն, այս դեպքում, գլուխ է բարձրացնում բնազդը, կիրքը, տենչանքը, հեշտանքի ծարավն ու բուռն ցանկությունը…
Այդ ժամանակ է, որ մատներդ ակամայից տանում ես դեպի «կրակը», ձգվում` զգալու նրա մարմնի ջերմությունը, անկրկնելի զգացմունքներին տրվելու ցանկությունը…
Այո’, գեղեցիկ, անկրկնելի ու հմայիչ է կինը, իրոք… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել