Կարմիր և նարնջագույն բանջարեղենը, հատապտուղները, ինչպես նաև կանաչ տերևները և նարնջի հյութը կանխում են հիշողության կորուստը: Այս մասին հայտարարել են բժիշկները գիտափորձից հետո, գրում է Daily Mail-ը:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ բանջարեղեն օգտագործած տղամարդիկ 34 տոկոսով ավելի քիչ են մտավոր խնդիրներ ունեցել՝ ի տարբերություն նրանց, որոնք չեն կերել դրանք:

Նարնջի հյութ ըմպածները 47 տոկոսով ավելի քիչ են բողոքել մտավոր ունակությունների հետ կապված խնդիրներից, քան նրանք, որոնք այդ հյութը խմել են ամիսը մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել