Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նոր տեսանյութեր է հրապարակել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի մասնակցությամբ, որոնք կասկածվում են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքայն էջում մեկնաբանել է հրապարակումները` նշելով, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձում է  շեղել մարդկանց ուշադրությունը Brexit-ի թեմայից և իր հրաժարականի մասին քննարկումներից: «Շատ տափա՞կ է: Դե, ինչպես  կարողանում են»,- գրել է նա:

Տեսանյութում երևում է` ինչպես են կասկածյալները մարտի 4-ին ժամանում Սոլսբերի և տեղաշարժվում քաղաքով:

Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում: Լոնդոնը թունավորման փորձի մեջ մեղադրում է Մոսկվային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել