««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատ­մամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվի: 

Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եվ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարա­պետյանին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, ավազակային հարձակման պատվիրատուի ուղղությամբ որևէ բան չի արվի: 

Թե որքանով են Ղարագյոզյանի մասին տրված ցուցմունքները ճիշտ, դժվար է ասել: Ամեն դեպ­քում, ԱԺ նախկին պատգամավորն այլևս ողջ չէ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ այս պատմությունը լսելով՝ հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել՝ չհավատալով ներկայացվածին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել