Արցախի՝ 2019 թ․-ի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112 մլրդ 340,9 մլն դրամ, ծախսերը՝ 110 մլրդ 987,7 մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով: Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1 մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Ի դեպ, 2019 թ․-ի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաեւ այս տարվա հունիս ամսում Արցախի կառավարության կողմից հաստատված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթեւացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվի արտոնագրային եւ հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Այս արտոնությունից կօգտվեն մոտ 2000 հարկ վճարող կամ հարկատուների ավելի քան 35%-ը:

Հավելեմ, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020 թ․-ի ծրագրային դրույթներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել