Իսկ դուք գիտե՞ք, որ համացանցից օգտվող յուրաքանչյուր օգտատեր կեղծ էջ ունի, այնպես որ, համացացային ավազակի հանդիպել կարող են բոլորը։ Օնլայն ծանոթությունները գնալով ավելի մեծ թափ են հավաքում։

Վիճակագրության համաձայն՝ համացանցով ծանոթացած զույգերի կեսից ավելին իրական կյանքում հանդիպում է։ Սակայն և՛ տղաները, և՛ աղջիկները մի փոքր չափազանցնում են իրենց մասին պատմելիս։ Տղաները մի քիչ ավելացնում են իրենց տարիքը և հասակը, իսկ աղջիկները 2-3 կգ նիհարեցնում են իրենց և դառնում մի քիչ երիտասարդ։

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի արագ են յուրացնում ծանոթության կայքերում առկա անկետաները և միանգամից անցնում են վիրտուալ շփման, իսկ ահա աղջիկները բավականին երկար են ուսումնասիրում թեկնածուի նկարները։

Հարկավոր է նշել, որ համացանցային ծանոթություններից առաջացած ընտանիքներն ավելի ամուր են, քան իրական ծանոթություններինը։ Վիճակագրության համաձայն՝ համացանցի միջոցով ծանոթացած մարդկանց բաժանման հավանականությունը 2%-ով ավելի քիչ է։

Ուղղագրական սխալներով լրացված անկետաները գրավում են օգտատերերի միայն 32%-ին, այդ պատճառով էլ եթե դուք ցանկանում եք շուտ գտնել ձեր երկրորդ կեսին, ապա առանց ուղղագրական սխալների լրացրեք այն։

Ընդունված է համարել, որ համացանցի միջոցով ծանոթանալը կյանքը դասավորելու վերջին փուլն է, և այս քայլին են դիմում թույլատրելիի սահմանն անցած մարդիկ, սակայն վիճակագրությունն այլ բան է ցույց տալիս։ Ավելի հաճախ համացանցում ծանոթանում են 18-35 տարեկանները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել