Մենք հավաքել ենք 5 հետաքրքիր փաստեր Ճապոնիայի մասին, որոնք ոչ միայն կզարմացնեն ձեզ, այլ նաև օգտակար կլինեն։
Կապսուլա հյուրանոցներ
Անծանոթ երկրում որտե՞ղ կարող է կանգ առնել զբոսաշրջիկը։ Հավանաբար ամենաճիշտ տարբերակը հյուրանոցն է, սակայն սովորական հյուրանոցները Ճապոնիայում բավականին թանկ են, այդ պատճառով էլ շատերը ընտրում են կապսուլային հյուրանոցների տարբերակը։ Այն շատ լավ լուծում է այն մարդկանց համար, ովքեր հոգնել են երկար ճանապարհից և ցանկանում են հանգստանալ։ Սակայն եթե ունեք վախ փակ տարածություններից, ապա այսպիսի հյուրանոցը դժվար թե հարմար լինի ձեզ համար։
Շուրջօրյա խանութներ՝ ծառայությունների մեծ ցանկով
Ցանկացած ժամի այստեղից ոչ միայն կարող եք սնունդ և այլ պարագաներ գնել, այլ նաև կարող եք լուսանկարվել, ծանրոց ուղարկել կամ ստանալ և վճարել ցանկացած ծառայության համար։ Այստեղ կարելի է նաև լոգանք ընդունել։
Խանութ՝ ամեն ինչ 100-ով
Սահմանափակ բյուջեով մարդկանց համար այսպիսի խանութներն իրական հրաշք են։ Այս խանութներում 100 յենով կամ 1 դոլարով կարելի է գնել ամեն ինչ՝ սնունդ, պարագաներ տան համար, անգամ հագուստ և կոշիկ։ Միաժամանակ որակը զարմացնում է։
«Արտակարգ» հավաքածու
Ճապոնիայում եղանակը լի է անակնկալներով։ Այստեղ տարերային աղետները հազվադեպ հանդիպող երևույթներ չեն, այդ պատճառով էլ ամեն գիտակից ճապոնացի ունի փոքրիկ ճամպրուկ, որի մեջ պահվում են առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները՝ հրակայուն կտորից կարված պայուսակ, մի քիչ գումար, պաշտպանող դիմակներ, դեղատուփ, ջուր, խոնավ անձեռոցիկներ, պարան, ամուր ձեռնոցներ, պահածոյացված սնունդ և անգամ մեկանգամյա օգտագործման զուգարան։
Խնդիրներ մի ստեղծիր
Այստեղ ապրելու գլխավոր պայմանը ուրիշների համար խնդիրներ չստեղծելն է։ Խնդիրը այն է, որ Ճապոնիան վաղուց տարածքային ընդլայնման խնդիր ունի։ Այստեղ մարդիկ շատ խիտ են ապրում և սովոր են ապրել այնպես, որ չխանգարեն մյուսներին։
Ճապոնիայում հասարակական վայրերում ընդունված չէ գոռալ կամ բարձրաձայն խոսել։ Անգամ հեռախոսով պետք է կամաց խոսել։ Գլխավոր պայմանն այն է, որ այստեղ պետք է մտածել ոչ միայն քո, այլ նաև շրջապատող մարդկանց մասին։