Panorama.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրեն դիմած ապրիլյան պատերազմի մասնակիցների հարցին:

«Երեկ ես հանդիպեցի ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ: Նրանք հարց էին բարձրացնում, որ իրենց զինվորական գրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մանրամասներ  ներկայացրեց բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ իրականացող քայլերի մասին:

Նրա խոսքով՝  որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին դրանք ջնջվեցին, դրանից հետո բողոքի ակցիաներ եղան, հիմա կարգը սահմանվել է, պաշտպանության նախարարին վերապահվել է իրավասություն՝ կարգը և ձևը սահմանելը լրացնելը:

Փոխնախարարը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն. «Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել