Life.panorama.am-ը գրում է.
Կերեք լռության մեջ: Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մենք ուտում ենք երաժշտության ներքո կամ հեռուստացույցը միացրած, մենք ավելի շատ ենք ուտում: 
 
Նախքան ուտելը քայլեք: Շոտլանդացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, նախքան ուտելը զբոսնելը  նվազեցնում է սովի զգացումը: Պատճառը այն է, որ մարմինը հագենում է թթվածինով: 
 
Հոտ քաշեք խնձորից, բանանից կամ անանուխից: Ամերիկացի սննդաբանները հետազոտություններ են անցկացրել բուրմունքների և ախորժակի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ և պարզել են, որ նրանք, ովքեր նախքան ուտելը հոտ են քաշում  խնձորից, բանանից կամ անանուխից, ավելի քիչ էին ուտում, և արդյունքում հեշտ են նիհարում: 
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել