Yerkir.am-ը գրում է.

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն` երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հեռակա կարգով դատպարտվել է 6 տարվա ազատազրկման նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին 2005-ին ծեծի ենթարկելու գործով. հայտնում է РИА Новости-ն: Սահակաշվիլին դա արել է` անձնական վրեժից ելնելով:

Նշվում է, որ դատարանը չի բավարարել դատախազի միջնորդությունը, որով նա պահանջում էր ավելի խիստ պատիժ կիրառել Սահակաշվիլիի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել