Այսօր՝ մայիսի 31-ին, Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել էին Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարանում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ ՃՈ աշխատակիցները «Մակարով» տեսակի ատրճանակից կրակելու ստուգատես էին անցկացնում, որով պետք է պարզվեր, թե ՃՈ աշխատակիցներից ով է դիպուկ կրակում թիրախին, իսկ ով՝ ոչ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ աշխատակիցների մի մասը վրիպում էր: 

Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ հրաձգարանից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել