Տարերային աղետները մարդու համար առավել վտանգավոր են Վատուատու և Տոնգա կղզի պետություններում: Իր ուսումնասիրության մեջ այս եզրակացությանն է եկել Bundnis Entwicklung Hilft («Զարգացումն օգնում է») գերմանական կազմակերպությունը:

Ցուցակը կազմելու համար փորձագետներն առանձնացրել են մի քանի պարամետրեր՝ տարերային աղետներին ենթակա լինելը, մարդկանց խոցելիությունը նման միջադեպի ժամանակ, հետևանքների հաղթահարման համար միջոցների առկայությունը և դրանց ադապտացվելու հնարավորությունները: Այդ ցուցանիշների միագումարությամբ Վանուատուն ուղիղ երկու անգամ գերազանցում է երրորդ դիրքում հայտնված Ֆիլիպիններին:

Առավել վտանգավոր երկրների հնգյակը եզրափակել են Սողոմոնյան կղզիները և Գայանան: Միևնույն ժամանակ, ըստ առանձին ցուցանիշների, արդյունքը միանգամայն այլ է. տարերային աղետներին առավել շատ են ենթակա Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը և Չադը, որոնցից միայն վերջինն է մտնում առավել վտանգավոր երկրների թոփ-20-ի մեջ:

Եմենն իր հերթին տարերքի հարվածի հետևանքները հաղթահարելու ամենաքիչ հնարավորություններն ունի, սակայն տարերային աղետների առաջացման՝ հարաբերականորեն ոչ մեծ հավանականության շնորհիվ այս երկիրը տեղ է գրավել ցուցակի միայն 84-րդ հորիզոնականում: Առաջին 50 երկրների մեջ, բացառությամբ Ալբանիայի, հայտնվել են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի պետություններ: Հետազոտության արդյունքների համաձայն, պարզվել է, որ տարերային աղետների առումով ամենից քիչ վտանգավոր են Քատարը, Մալթան և Սաուդյան Արաբիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել