Դիմենք չինական ազգային օրացույցին և պարզենք, թե արևելյան հորոսկոպով ո՞ր կենդանին է լինելու 2019 թվականի հովանավորը։

Չինական օրացույցի համաձայն՝ 2019 թվականի հովանավորը Դեղին Հողե Խոզն է։

Չինական օրացույցով խոզի տարին սկսվելու է 2019 թվականի փետրվարի 5-ին և ավարտվելու է 2020 թվականի հունվարի 24-ին։ Դեղին Հողե Խոզը բնութագրվում է նյութականի հետ կապվածությամբ, գյուղատնտեսության և հողագործության վրա բարենպաստ ազդեցությամբ։ Դեղին գույնը ֆինանսական հաջողություն, բերրիություն և կայունություն է խորհրդանշում։

Այս շրջանը բարենպաստ է ընտանիք կազմելու համար, քանի որ, աստղաբանության համաձայն, Վարազը պաշտպանում է բոլոր նրանց, ովքեր ամուսնացել են։ 2019 թվականը բարեհաջող է լինելու նաև կարևոր խնդիրներ լուծելու, բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու հարցում։

Այս նշանի տակ ծնված մարդիկ աչքի են ընկնում շատ դրական հատկանիշներով. բարությամբ, նվիրվածությամբ, հաճելի են շփման մեջ և սիրալիր։ Նրանք բավական զարգացած և տաղանդավոր են, օժտված են կազմակերպչական հատկություններով։

Խոզի նշանի տակ ծնված մարդկանց հիմնական թերությունը միամտությունն ու մարդկանց վստահելն է։ Այս մարդկանց հեշտությամբ են մանիպուլյացիայի ենթարկում։

2019 թվականի արևելյան հորոսկոպի խորհուրդները

Հորոսկոպի բոլոր նշանների համար այս տարին ցանկությունների իրականացման տարի է լինելու։ Խոզի հովանավորությամբ յուրաքանչյուրը հասնելու է հաջողության, եթե, չնայած խոչընդոտներին, շարունակի առաջ շարժվել դեպի իր առջև դրված նպատակը։ Դեղին վարազը հովանավորելու է բոլոր նրանց, ովքեր ազնիվ, բաց և սիրալիր կմնան։ Անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին և ընկերներին, խուսափել վեճերից և անկեղծ լինել շփումներում։

Խոզի տարում պետք է խնամքով վերաբերվել ֆինանսներին և հետևել ծախսերին։ Ներդրումներ կարելի է անել սեփական գործի զարգացման, անշարժ գույքի կամ ունեցվածքի ձեռք բերման մեջ։ Գլխավոր խորհուրդը, որ տալիս է արևելյան հորոսկոպը, այն է, որ անհրաժեշտ է օգտագործել ինքնադրսևորվելու բոլոր հնարավորությունները։ Այդ դեպքում լավ արդյունքների հասնելու և կյանքի բոլոր ոլորտներում հաջողության հավանականությունը ավելի մեծ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել